Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների
Երեկ առավոտյան «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները խաղաղ անհնազանդության միջոցառումներ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ կարճ ժամանակով փակելով Բաղրամյան պողոտայի մի հատված։
«Հայաստանում էլ կոչ ենք անում նախ և առաջ Նիկոլի խնդիրը լուծել, հետո մտածել՝ թուրքի դեմ ոնց կարելի է պայքարել: Ինչ վերաբերում է Արցախին՝ վիճակը շատ ծանր է: 21-րդ դարում տեղի է ունենում տեռոր` մարդու իրավունքների խիստ ոտնահարմամբ: Արցախցիները սովամահ են լինում, արցախցիների բոլոր ճանապարհները փակ են: Այս ամենին միջազգային հանրությունը պետք է ոչ թե խոսքերով արձագանքի, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի Արցախը քարտեզի երեսից չջնջվի, դրանից հետո էլ՝ Հայաստանը: Այս ամենը դրան է տանում»,- ասաց նա:
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է. ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տեսանյութը
Ըստ կայքի՝ Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից «Բարդա-Աղդամ» (Բարդա-Ակնա) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ սինքրոն գործելով՝ ձախողել է Արցախի հիմնախնդրով զբաղվող ռուսական հարթակը և հայտնվել է արևմտյան ծուղակում, որտեղ Հայաստանը միայն հարվածներ է ստանում, ինքն էլ հանձնում է Արցախը՝ ապահովելու համար սեփական անվտանգությունը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 20-ին հարցազրույց է տվել China Media Group-ին, որը հուլիսի 22-ին եթեր է հեռարձակել China Global Television Network-ը:
Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։
ՄԻՊ գրասենյակից ինձ ասացին՝ կարող ես վերադառնալ քո քաղաք, այնտեղից մենք կապի մեջ կլինենք։ Իհարկե, իմ սկսած գործընթացը ես պետք է շարունակեմ, այս ամենը, ինչ տեղի է ունենում, հայ ազգի պատմության մեջ սև էջ է, որովհետև հային զրկել Հայաստան մտնել, իսկ թուրքին թույլ տալ, արդեն պատմության սև էջ է։
Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին Արցախի քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։
«Հասարակական տրանսպորտն այլևս չի գործում, շրջաններից օրեցօր դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ կրճատվում է։ Այսինքն՝ օրեցօր վիճակը վատթարանում է»,- նշեց Սանթուր Սարգսյանը։
Պայմանավորված վառելիքի սուղ պաշարների սպառմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հուսով ենք՝ Սերժ Սարգսյանի նախկին գործընկերային կապերը կնպաստեն իրավիճակը բարելավելուն. Արտակ Զաքարյան
Խայտառակ իրավիճակ է. մարդիկ են մահանում հացի խնդրի պատճառով, իրենց հողի վրա. Ռուբեն Մելիքյան
Ֆրանսիայի դեսպանատանը խոսել եմ այն իրողության մասին, որը հիմա կա Հայաստանում. Աննա Մկրտչյան
Միջազգային հրատապ միջամտությունն այլևս հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 11 բուժառու հուլիսի 24-ին ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու […]
«Այսքան մարդ իր ստորագրությամբ հաստատեց, որ հայ ժողովուրդը չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանին»,– ԱԺ–ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ 536 898 մարդ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Ադրբեջանն արդեն կոնկրետ պահանջներ է ներկայացնում Երասխի վերաբերյալ. Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը՝ լիազորությունների ապօրինի դադարեցման և Արցախի համար ստորագրահավաքի մասին. ՈւՂԻՂ
Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնք չեն օգտվել ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնությունից, այն ստանալու համար հունիսի 25-ից անհրաժեշտ է ներկայանան ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք:
Կարդացի հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին։
Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն:
«Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված»:
Երևանում փողոցներ են փակվում` ի աջակցություն պաշարման մեջ գտնվող Արցախի. ՈՒՂԻՂ
Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: