Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե մինչ հումանիտար բեռների տեղափոխումը, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն բանակցել ու ռուս խաղաղապահ զորակազմից ստացել է երաշխիքներ, որ բեռները կհասնեն Ստեփանակերտ։
Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։
«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։
Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռին, որն այս պահին Հակարիի կամրջի մոտ է, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռները մտնեն Արցախ։
Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք:
Լեռնային Ղարաբաղում պնդում են, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան շանտաժ ու իրենց ենթարկեցնելու փորձ։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու:
Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ընկալումներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի թշնամիների շարքում երկրորդն է կամ երրորդը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Ցանկը շատ երկար կարող եմ թվարկել,բայց կսահմանափակվեմ այսքանով…»
«Երեկ հասկացավ, որ Հայաստանի ամենաատելի մարդն ինքն է, ուստի Նիկոլի հեռացումն օրերի և շաբաթների հարց է, բայց մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ մինչ հեռանալն անի անդառնալի քայլեր»,- ասաց Զոհրաբյանը։
Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ մի քանի «ռազմական» միտք է հնչեցրել, որի տողատակերում, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունքներ կային, կամ՝ հաստատում այն բանի, որ Արցախի հետ կապված փաշինյանական «զինվորական քայլերն» ունեցել են հետին մտքեր, և առնվազն հրապարակային նպատակներում Փաշինյանը և նրա ընտանիքն ազնիվ չեն եղել:
Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Նիկոլ Փաշինյանն արդեն երեք տարի խաղաղություն է մուրում թշնամուց, բայց փոխարենը՝ ստանում միայն պատերազմ, կորուստներ, զոհեր, շրջափակում ու սովամահություն։ Վաղուց արդեն տարբերություն չկա՝ Արցախի մասին Փաշինյա՞նն է խոսում, թե՞ Ալիևը, նրանց երկուսի ելակետն էլ նույնն է՝ այն, որ պետք է ազատվել այդ բեռից, արցախցիներին սովամահության դատապարտելով՝ թողնել այն Ադրբեջանի կազմում, ապա արագ հայաթափել այն։
«Նիկոլ Փաշինյանը որ այդպես խոսում է, չի՞ տեսել՝ թշնամին որտեղ է գտնվում՝ մոտ 220 կմ սահմանը հատել ու մտել է ՀՀ սահման, իսկ ի՞նչ քայլեր է անում։ Նիկոլ Փաշինյանն է հրաման տվել Սև լճի տարածքից, Կապանից ու այլ վայրերից հայկական զորքը հետ քաշվի, որից հետո թշնամին մխրճվել է հայկական գյուղերի մեջ։
Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե հայ ժողովուրդը գիտակցաբար հրաժարվի Արցախից՝ տալով այն սպանդի, ապա իսկապես արժանի չի լինի իր խորհրդանիշ ունենալ սուրբ Արարատը։ Բացի այդ, խորհրդանշաններից անհրաժեշտ կլինի հեռացնել ոչ միայն առյուծն ու արծիվը՝ դրանք փոխարինելով ոչխարներով, այլև դրոշում աստվածային նարնջագույն գույնը պետք է փոխարինվի շագանակագույնով։ Սա կլինի իրականության իսկապես ճշգրիտ արտացոլումը»:
Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
«Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի և Փաշինյանի հալածանքներից տուժած բոլոր մեր քաղաքացիների ընտանիքներին, որ էն ցինիկ ժպիտը, ցինիկ ծիծաղը, որը երեկ տեսանք Փաշինյանի դեմքին, մենք իր դեմքից կմաքրենք: Եվ կմաքրենք մեկընդմիշտ, ես դա խոստանում եմ»,- վստահեցրել է Մամիջանյանը:
Տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր։
Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն, Արցախի քաղաքական շրջանակներում նոր փոփոխությունների քննարկումներ են ընթանում: Դրա մեկնարկը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի փոփոխությունը կլինի: Բազմաթիվ պատճառներ են նշվում՝ նրա քաղաքական անթույլատրելի սայթաքումներից մինչև Թովմասյանի սեփական ցանկություն, սակայն առաջին հերթին խնդիրը Հայաստանի՝ Արցախի հարցով գործընթացից դուրս գալու հանգամանքն է:
Հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին:
Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:
Հայաստանից Արցախ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:
Հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Արցախ։