«Ո՞ւմ եք էշի տեղ դնում, արա». Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդմոն Մարուքյանը բացահայտ ասեց, որ կար արևմտյան պլան Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ արցախահայությունը պետք է ապրեր Ադրբեջանի կազմում, հով, զով ու ապահով:

Գնացինք Պրահա, Մակրոնի քավորությամբ ճանաչեցինք Արցախը Ադրբեջանի կազմում:

Հետո ասում ա, վայ մեզ ադրբեջանցիք քցեցին, Արևմուտքն էլ տեր չկանգնեց:

(Ավելին, լավ էլ շարունակում են Ադրբեջանից գազ ու նավթ առնել:)

Ու այսքանից հետո կան արցախցիներ ա լյա արտակբեգլարյաններ ու դրա տիպի մի բան, ով շարունակում են արևմտյան հարթակներում փիառվել ու ծիպա՝ արցախցիների սուտ դարդով տապակվել:

Ո՞ւմ եք էշի տեղ դնում, արա:

Հ.Գ. Ու կան ընդդիմադիրներ, որ Արցախի առքուվաճառքին համաձայնվողներին ու մինչև հիմա արցախցիներին մոլորեցնողներին շարունակում են հարթակներ տրամադրել»:

Տեսանյութեր

Լրահոս