Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարցազրույցը ստորև ներկայացվում է թարգմանաբար.
ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհ է համարում իշխանափոխությունը:
Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի(Վարանդա)-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակոբ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն, ամենայն հավանականության արդեն խոստացել է Բլինկենին և Էրդողանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, բայց Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Ադրբեջանական զինուժն oգոստոսի 21- ին ժամը 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
#ՀԻՄԱ. Բողոքի ակցիա՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը` Արցախի շրջափակման, ներքի և արտաքին մարտահրավերների մասին. ՈւՂԻՂ
Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում, կանգնեք Արցախի թիկունքին. ակցիա Կոպենհագենում
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքում նմանակում, ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ նշելով, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել։
Եթե հիմա որևէ մեկը պաշտոն ուզենա, կամ անխելք է, կամ սեփական օրակարգն ունի. Ռուբեն Վարդանյան
Արցախում ստեղծված ողբերգական վիճակի ու Հայաստանին սպառնացող վերահաս աղետների համատեքստում ընթացող դիսկուրսը հաճախ հանգում է եզրակացության, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում նաև այն պատճառով, որ որևէ խելամիտ մարդ չի համաձայնի փլատակների վերածված պետությունում իշխանություն ստանձնել։
Որ այսօր Արցախում վիճակն անասելի ծանր է, այլևս փաստ է:
Ըստ Իրինա Ծատուրյանի, սովորաբար պատերազմներից հետո երեխաները մեծանում են մի մարդու հոգեբանությամբ, որը շատ բաներից զրկված է, հետևաբար՝ պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Արցախի երեխաները չմեծանան այդ հոգեբանությամբ։ Այդուհանդերձ այս ամենի մեջ հոգեբանը մեկ դրական արձանագրում արեց՝ որքան այդ երեխաների նկատմամբ ոտնձգությունները շատ են լինում, նրանք ավելի են կարծրանում՝ ցանկացած իրավիճակում կողմնորոշվում են։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:
168.am-ի հետ զրույցում խոսելով շրջափակման հետևանքով զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրների մասին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց՝ դեռևս կրած վնասների վերաբերյալ հաշվարկներ չեն արել, սակայն դրանք մեծ են։
Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Արցախում ինչ-որ բան է կատարվում ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։
252-րդ օրն է՝ արցախահայությունը փորձում է հաղթահարել ադրբեջանական շրջափակման դժվարին հետևանքները՝ զրկված էլեկտրաէներգիայից, գազից ու արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություններից։
Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վրդովմունք հայտնել։
Հայաստանն ապրում է ավելացող ուտելիքի ու պակասող հայրենիքի զսպանակաձև տիրույթում, որի կարևոր պայմաններից մեկը փոքրացող հայրենիքի առթիվ լռությունն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Դուք չդարձաք ոչ առաջնորդ,ոչ հրամանատար,Դուք քանդում եք պետական ինստիտուտները.Ռուբեն Վարդանյանը` Արայիկ Հարությունյանին
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
The Washington Post-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Հոդվածի հեղինակն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին և կապ հաստատել վերջինիս հետ։
Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել էր նաև արցախցի Հելենը: Նրա մարմինն Ադրբեջանը հրաժարվում է հանձնել Արցախին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ: