
Թուրքիան օկուպացված Շուշիում երկրաշարժերի մոնիտորինգի կայան է բացել

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ հուլիսի 24-ին Շուշիում բացվել է Թուրքիայի արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանը։ Նշվում է, որ երկրաշարժերի մոնիտորնգի կայանը հնարավորություն կտա դիտարկել աշխարհի յուրաքանչյուր մասում տեղի ունեցող երկրաշարժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կայանի կառուցման համար փորվել է 100 մետր, ջրհորը ծածկվել է պողպատե խողովակներով, իսկ ներսում տեղակայված են 2 բարձր զգայունության երկրաշարժի սենսորներ։
Հիշեցնենք, որ «Երկրաշարժերի մոնիտորինգի համակարգերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը», որը ներառում էր երկրաշարժերի մոնիտորինգի կայանի ստեղծումը ստորագրվել է 2023-ի սեպտեմբերի 7-ին։