Հայաստանի հիվանդանոցներում բուժում է շարունակում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 198 բուժառու:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել վրացական Interpressnews.ge-ին։ Հարցազրույցում Սմբատյանը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, տարածաշրջանում ընթացող վերջին իրադարձություններին:
Այվազովսկի 29, «Սպիտակ տուն»՝ ահա այս հասցեում են մի քանի ամիս շարունակ ապաստանում շրջափակման օրերին «Կարմիր խաչի» մեքենաներով Արցախից Երևան տեղափոխված բուժառու արցախահայերի ընտանիքները:
Սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, երբ Արցախի խաղաղ բնակիչներն իրենց բնակավայրերից բռնի տեղահանվեցին, շատ քիչ թվով մարդիկ, որոնք ի վիճակի չէին կամ ցանկություն չունեին դուրս գալու, մնացին Արցախում։
Թեկուզ և հայկական Ստեփանակերտում կախվել է Ադրբեջան կոչվող ինչ-որ արհեստածին կազմավորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշվով չի փոխվել։
Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգությունն էր։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման լուրեր տարածողները ֆեյք քաղաքական գործիչներն են ու նրանց սպասարկողները, որոնք հայ ազգի թշնամիներն են»,- նշել էր Դավիթ Գալստյանը։
Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հավաստիացրել են, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շուրջ Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների։ Թե ի՞նչ են հասկանում՝ առանց նախապայմանների բանակցել ասելով, թողնենք իրենց։ Փաստն այն է, որ Թուրքիայի իշխանություններն այդ բանակցությունները լրիվ այլ տրամաբանության մեջ են պատկերացնում ու միշտ էլ իրենց պահանջներն են ներկայացրել՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, առավել ևս՝ սահմանները բացելու համար։
Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։
Արցախի զինանշանի բարձրացումը Ստեփանակերտում (1994 թ.)
Մենք Խանքենդիի կենտրոնում ենք՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է»,-ասել է Ալիևը:
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում և Սարսանգի ջրամբարի տարածքում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:
Հայտնի է, որ այս ընթացքում տարբեր երկրներից արցախցիներին միլիոնավոր դոլարների օգնություններ են տրամադրվել՝ 11 մլն դոլար ԱՄՆ-ից, 10,4 մլն եվրո՝ Եվրահանձնաժողովի կողմից, 2,5 մլն՝ Կանադայից, 1,5 մլն ֆրանկ՝ Շվեյցարիայից, բազմաթիվ այլ երկրներից։ Հատուկ հաշիվ է բացվել՝ ներսի գործարարների ու բարերարների կողմից ֆինանսական օժանդակությունների համար։
Որոշումների կայացման այս սխեմայի նկարագրության կողքին Նիկոլ Փաշինյանի անվան հիշատակումն ինքնին արդեն իսկ ծիծաղ է առաջացնում, նույնը վերաբերում է նաև նրա թիմին, որում, եթե անգամ կան պահանջվող ինտելեկտ ունեցողներ, չեն համարձակվում հակառակվել «շեֆին» և գլխի անդեմ շարժումներով հավանության են արժանացնում նրա ցանկացած որոշում, եթե անգամ գիտակցում են դրա կործանարարությունը։
ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի գլխավոր միջնորդի հնարավոր փոփոխության ուղղությամբ ակտիվ գործընթացների ֆոնին հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։
«Եթե մեր շահը շարունակում է մնալ Հայաստանի մնացած հատվածը պահելը, ապա պետք է ավելի կշռադատված քաղաքականություն վարենք: Պետք է գործակցել Իրանի հետ, որպեսզի կարողանանք կասեցնել ուժային սցենարի վտանգը: Եվ ոչ թե հակառակը՝ ստեղծել պրովոկացիոն միջավայր, տալ ստորագրություններ ու այդպիսով արդարացնել ցանկացած հարձակում: Եթե Հայաստանն ուզում է պահել այն, ինչ կա, ապա այդ ամենից ՀՀ-ն պետք է հրաժարվի»,- համոզմունք հայտնեց մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ Սերգեյ Մելքոնյանը:
Սահմանադրությունները, որոնք նախատեսում են պետության գլխի լիազորությունները, պետականաստեղծ ակտեր են։ Սահմանադրությունների հիման վրա ստեղծվում են պետություններ, և Սահմանադրությունը չի կարող պարունակել մի նորմ, դրույթ, որը կնախատեսի պետության լուծարման, ինքնալուծարման, պետության գոյության դադարեցման վերաբերյալ որևէ ընթացակարգ։ Չկա այդպիսի Սահմանադրություն, որը նման լիազորություն կնախատեսի։
«Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը»: Այո, աշխարհը պաշտպանում է մեր կայացրած որոշումը, և եթե այսօր աշխարհը, մեր դաշնակիցները պաշտպանում են Ադրբեջանի շահերը, ուրեմն՝ դա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության գոտում է, և ինքն է որոշել՝ «մենք չպետք է հաղթենք»: Ինքն է այդպես ասել:
ՔՊ-ական մեծամասնության անուններն ու դեմքերը քաղաքացին չգիտի, տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ այս տարիներին ոչ ելույթ են ունեցել, ոչ էլ որևէ օրենսդրական նախագիծ հեղինակել։
Նախորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանը ստացել է ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է բռնի տեղահանվածներին՝ սննդի և առաջնային անհրաժեշտության կարիքները հոգալու համար։
Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Armlur.am-ը պարզել է, որ Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ շրջանի վարչական ղեկավարների միջոցով կապը պահում է գրեթե բոլոր ասկերանցիների հետ՝ պարզելու, թե որտեղ են տեղավորվել, ինչ խնդիրներ ունեն և այլն։
«Անկախ ստեղծված իրավիճակից, պետք է Արցախի խնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին հարցը բարձրաձայնվի։ Արցախի Հանրապետության տարածքն այսօր ամբողջովին թշնամու տիրապետության տակ է, բայց արցախահայությունը կա, և պետք է աշխատանքներ արվեն։ Չեմ կարող ասել, որ այս աշխատանքները 1-2 տարի հետո կարող են արդյունք տալ, բայց պետք է հիմքեր ստեղծվեն ապագայի համար»,- նշեց Վահրամ Բալայանը։
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մինչև հոկտեմբերի վերջ հանդիպել Բրյուսելում։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցին և հանձնարարականին՝ նշեց, որ թեև արդեն գնալով կոշտացող հայտարարություններ են լինում, սակայն միևնույն ժամանակ՝ հստակ է մոտեցումը, որ Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ չեն լինելու:
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, հայտնում է «Ազատությունը»։
Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա մեղմ ասած ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները: Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է: