Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաատան է, և վերջ», ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի` պատերազմը դադարեցնելու առաջարկից. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաատան է, և վերջ», ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկոլ Փաշինյան, դու՝ ո՞ւր, պատասխանատվությունն՝  ո՞ւր։

Ասում ես` ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։

Իրո՞ք։

Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ` ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։

Ինչո՞ւ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

Լավ հիշիր, Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները,գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։

Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու այսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։

Ո՞ւր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ու՞ր… երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։

Տեսանյութեր

Լրահոս