Արցախում սպասվում է ջերմաստիճանի նվազում

Մայիսի 18-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից` 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ:

Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը գիշերը կլինի +11 +15, ցերեկը՝ +20 +23:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 19-20-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. օդի միջին հարաբերական ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Տեսանյութեր

Լրահոս