Բակո Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի քաղաքական ուժերի միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համագործակցությունն Արցախի համար՝ արժեւորելով այն Գերմանիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031