Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, վաղ թե ուշ, կկարգավորվի ու կարող են նոր հնարավորություններ առաջանալ. Տատյանա Վալովայա

Էմոցիոնալ է հայտարարել այն մասին, որ Ադրբեջանը չպետք է դառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում որոշ ռուս պաշտոնյաների հայտարարությունները ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ:

Վալովայան ասել է, որ այս կամ այն երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կազմակերպության անդամ-երկրները կայացնում են կոնսենսուսի հիման վրա:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, վաղ թե ուշ, կկարգավորվի ու կարող են նոր հնարավորություններ առաջանալ: ԵՏՄ ցանկացած անդամ-երկիր կարող է արտահայտել իր դիրքորոշումն այս կամ այն պետության նկատմամբ, որի հետ զարգացնում է նորմալ առևտրա-տնտեսական հարաբերություններ, սակայն դա չի նշանակում, թե ինչ-որ մեկը այս կամ այն կողմի վրա ճնշում է գործադրելու այս կամ այն հարցի վերաբերյալ»,- ասել է Վալովայան:

Նա նաև հավելել է, թե ԵՏՄ-ն ներկայում բանակցություններ չի վարում միության ընդլայնման վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս