Բաժիններ՝

MTV-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախի մասին

Լիբանանյան MTV արբանյակային հեռուստաընկերության «Թահքիք» («Հետաքննություն») ծրագրի ստեղծագործական կազմն ապրիլի 29-ից մայիսի 6-ն այցելել էր Արցախ և ֆիլմ պատրաստել Արցախի վերջին իրադարձությունների մասին: Հաղորդման հեղինակ Քլոդ Աբի Նադեր-Հընդիի  պատրաստած ֆիլմը նվիրված է Արցախի հանրապետության 25-ամյակին: Ինչպես տեղեկանում ենք MTV-ի ծանուցումից, ֆիլմը եթեր է հեռարձակվելու մայիսի 20-ին և 27-ին, Երևանի ժամանակով 23:15-ին:

Հեղինակավոր հաղորդաշարի ստեղծագործական խմբի արցախյան այցը կազմակերպել էր  ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական-տեղեկատու գրասենյակը:

13267915_1042009272560426_6805907713023085862_n 13240127_1042008895893797_2685278298884009261_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս