«Սերժ Սարգսյանի ամեն հարցազրույցից հետո ես ինչ-որ նորություն եմ նկատում». Վլադիմիր Կարապետյան
ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը կարծում է՝ ՀՀ-ի ԱԳՆ-ն կարող էր ավելի ակտիվ գործունեությամբ հասանելի դարձնել մեր մոտեցումները միջազգային հանրությանը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Վ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ նաև պետք է հասնել միջազգային հանրության հասցեական գնահատականներին:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի նպատակը ստատուս-քվոյի պահպանումը չէ: Այս առնչությամբ Վ. Կարապետյանն ասաց, որ դա իր համար նորություն էր:
«Ես նկատել եմ, որ Սերժ Սարգսյանի ամեն հարցազրույցից հետո ես մի ինչ-որ նորություն եմ նկատում, ինչ-որ մի նոր տարր է ավելանում նախկինում իմ իմացածին: Ինձ համար սա նորություն էր, որովհետև ես սովոր եմ այդ հայտարարությունը լսել բանակցային այն կողմից, եթե սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, ես կկամենայի ստանալ բացատրություններ, և հենց Արտգործնախարարությունը բացատրեր, թե ինչու մենք որոշեցինք այդ լեզուն օգտագործել՝ խոսելով բանակցային գործընթացի մասին: Սա նորություն է, նոր արտահայտություն է իշխանության ներկայացուցչի կողմից, իմ ականջին սովոր չէ: Ես լսել եմ, որ ստատուս-քվոյին դեմ են բանակցող այլ կողմից, հիմա մենք ինչո՞ւ ենք կրկնում սա»,- նշեց Վ. Կարապետյանը: