Բասկերի Երկրի Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը աջակցում է Ստեփանակերտին

Ս․թ․ ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցիոնալ հայտարարությունը, որն այնուհետ հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին․

Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝

1. Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպովապրելու իրավունքը:

2. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, և որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:

3. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջև տարաձայնությունները Մինսկի խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցությունների միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:

4. Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա սեփական ձայնը:

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս