Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը և հայտարարել, թե ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու:
«Ռուսաստանը բոլոր հարցերում փորձում է համագործակցության ճանապարհով ընթանալ, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բարձր էր թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը
Երկու օր առաջ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Հանդիպման և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայկ Խանումյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ:
Սկակովի կարծիքով՝ առաջիկա հանդիպումը, չնայած ԵԱՀԿ ներկայացուցիչ Նատաշա Ռաջակովիչի հայտարարությանը, համաձայնեցված է Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ, և համանախագահները ներկա են գտնվելու հանդիպմանը։
Եվգենի Սատանովսկին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ համեմատականներ անցկացնելով անցած դարաշրջանում տեղի ունեցած գլոբալ և տարածաշրջանային փոխակերպումների միջև:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն հանդիպման ընթացքում, մենք պետք է լավ կատարենք մեր «տնային աշխատանքը»՝ բանակի արդիականացում, բանակում եղած խնդիրների լուծում, և այլն:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին:
Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել աշակերտներին եւ դրամական պարգեւներ ուսուցիչներին:
Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:
Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նոր պատվաստանյութը կկիրառվի մկանային ներարկման եղանակով` նախատեսված է այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված 24 շաբաթական և բարձր տարիքի երեխաների համար:
Հունիսի 17-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Անդրադառնալով փոխըմբռնման հուշագրում նախատեսված կետերին՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ այն հնարավորություն կտա երկու գերատեսչությունների միջև խորացնել համագործակցությունը ինչպես մեթոդական, տեխնիկական ոլորտներում, այնպես էլ իրականացնել կադրերի վերապատրաստման գործընթաց՝ թե ՛ ՀՀ-ում և թե ՛ արտերկրում:
ՀՀ ՊՆ-ն մանրամասնորեն անդրադառնալու է Ադրբեջանի ԶՈՒ-ի զորավարժություններին, որոնք մեկնարկելու են կիրակի օրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունիսի 19-24-ը կայանալիք Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններին:
Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կամփոփեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննման մեխանիզմի իրագործման մասին պայմանավորվածությունների արդյունքները և կվերականգնեն բանակցությունները՝ բազմակողմ խաղաղ համաձայնագրի շուրջ»,- նշել է նա:
Հունիսի 16-ին մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն:
Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ հարաբերական անդորրը պահպանվել է:
«Ապրիլի 7-ի առավոտյան ամուսնուս ասացի՝ իմ երեխան շատ ուշադիր է, ինչ էլ լինի, գետնի տակից էլ հեռախոս կճարի, կզանգի, կասի՝ մա՛մ ջան, տոնդ շնորհավոր։ Ամբողջ օրն անցավ, չզանգեց…»,- ասում է Արցախում զոհված Սաշա Գալստյանի մայրը:
Հանրապետությունում ակտիվորեն շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
«Նման հանդիպում ժամանակին եղել է և՛ ֆրանսիական կողմի, և՛ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Եվ այդ իմաստով՝ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ անհանգստանալու խնդիր կա»։
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն թվականի հունիսի 16-ին ձերբակալվել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, աշխարհազորային՝ 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանը։
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հունական հեռուստաընկերություններից մեկի հաղորդաշարի ժամանակ ճիշտ չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին»:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինն այսօր անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) Իրանի հասցեին հնչած քննադատություններին՝ կապված Հայաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցի, ինչպես նաև Իրանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ արված քայլերի հետ: