Բաժիններ՝

Ադրբեջանը սկսել է ակտիվանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ավելին` հակառակորդն արդեն կիրառում է ոչ միայն հրաձգային, այլև իր զինանոցում առկա պաշարից այլ զինատեսակներ:

ԼՂՀ ՊՆ՝ երեկվա պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը օգտագործել է ենթափողային նռնականետ, ականանետ: Երեկվա լրահոսից տեղեկանում ենք նաև, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկել բանակաշինությանը վերաբերող խնդիրներ: Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանի զինված ուժերում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն: Արդյոք նոյեմբերյան ագրեսիայի կանխատեսումներն արժանահավատ էին, և, ի վերջո, ժամանակը չէ՞, որ հայկական կողմը կոշտ հայտարարությամբ հանդես գա՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քառօրյա պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց. «Ինչ-որ ասել է հանրապետության նախագահը, արդեն ասել է, մենք չենք մեկնաբանում նախագահի ասածը, այլ իրականացնում ենք այն հայտարարությունները կամ այն հանձնարարականները, որոնք տրվում են այս ուղղությամբ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս