ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռեջեփ Էրդողանի՝ Հայաստանի դեմ մուսուլմանների միավորվելու կոչի մասին

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, արած հայտարարությանն առնչվող հարցին, որով Էրդողանը կոչ էր արել ողջ աշխարհի մուսուլմաններին միավորվել Հայաստանի դեմ:

«Այդկերպ, արվել է հերթական փորձը՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը հաղորդել կրոնական երանգ։ Այդ դիրքորոշումը ամբողջությամբ հակասում է Մինսկի խմբին, որի համանախագահն է Ռուսաստանը։ Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ ռեակցիա համանախագահների կողմից, մասնավորապես Ռուսաստանի»,- հնչել է հարցի ժամանակ՝ խնդրելով մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը։

Ի պատասխան՝ Զախարովան ասել է. «Ինձ թվում է՝ դուք արդեն անձամբ մեկնաբանեցինք։ Դուք պատմեցիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմը ու թե ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը։

Անկեղծ ասած՝ այստեղ ավելացնելու բան էլ չկա։ Ես կարող եմ միայն ասել, որ մենք ամբողջությամբ հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031