Բաժիններ՝

Եթե լինի արկածախնդրություն, ապա ստանալու են պատմական պատասխան. Դավիթ Բաբայանը` սահմանի լարված իրավիճակի մասին. аrmLur.am

Այ գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի հանրապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ բարեբախտաբար վիրավորներ չունենք.

«Թշնամին չի հրաժարվում ֆաշիստական ահաբեկչական քաղաքականությունից, մանավանդ, որ վերջերս տվել է բավականին մեծ կորուստներ»:

«Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա, պետք է միշտ պատրաստ լինենք: Հավանականությունը կախված է մեր պատրաստակամությունից: Մենք հզոր ենք, հետևաբար հավանականությունը մեծ է: Եթե լինի արկածախնդրություն ստանալու են պատմական պատասխան»,- հավելեց Արցախի հանրապետության մամուլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս