Ալիևը Ֆրանսիայում կքննարկի ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կմեկնի Փարիզ, հայտնում է Radio France İnternational (RFİ)-ն։

Այցը նվիրված է լինելու Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին։

Սպասվում է, որ Փարիզում կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Հիշեցնենք, որ այցից մեկ շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է մեկնելու Ֆրանսիա։ Այս ուղևորությունը նվիրված է լինելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031