Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Այդաբիրյանին և Վասպուրակ Կարապետյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանին եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են ուսումնարանի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Եզնիկ Մոզյան ուսումնարանն արդեն իսկ ձեռք է բերել հարգանք եւ ճանաչում որպես որակյալ արհեստագործական կրթություն տվող հաստատություն: