Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:
Հունվարի 26-ին Արցախի հանրապետությունում կդիտվի ամպամած եղանակ. սպասվում է ձյուն, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Ինչպես հայտնում է APA-ն, Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին, պատասխանելով ադրբեջանական գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենադժվարին ժամանակներից ի վեր ցանկացել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ճգնաժամը:
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը պատմել է այն աշխատանքների մասին, որոնք նա կատարելու է այդ պաշտոնում, խոսել է վեհաժողովի առաջնահերթությունների, այն հիմնական իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում Եվրոպայում ու աշխարհում, անդրադարձել առկա խնդիրների լուծմանը:
Շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ առողջապահության նախարարության պատասխանատուները՝ հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել է լիարժեք ռեժիմով. շարունակվել են բուժական և կանխարգելիչ միջոցառումներն` իրականացվել է մշտադիտարկում:
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է քաղաքային համայնքի ավագանու` նոր տարվա անդրանիկ նիստը:
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները:
Հունվարի 21-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում 49-ը մինչև 18 տարեկան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել այն մասին, որ Վաշինգտոնում տեղի են ունեցել քննարկումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Այս տարի համայն հայությունը տոնելու է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարեւոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության եւ քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները:
Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեղմման անհրաժեշտության մասին Ռուսաստանը խոսում է գրեթե միշտ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էապես չի ավելացել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան՝ 23:27-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջի տակ դիակ կա:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է կանխարգելիչ և բուժական աշխատանքները, ինչի շնորհիվ այսօր հանրապետությունում պահպանվում է կայուն իրավիճակ:
«Այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր ամբողջ աշխարհում, մեր տարածաշրջանում, բավականին հետաքրքիր պատկեր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին:
Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: