«Ստեղծված իրավիճակում ընդհանրապես անիմաստ է խոսել որևէ փոխզիջման մասին». Նիկոլ Փաշինյան

Առայժմ մտքերով ենք փոխանակվում, և ես շատ դրամատիկ գնահատականներ չէի տա ֆորումի մասով, համենայն դեպս տեսակետներ են պարզ դառնում, թե ով ինչ է մտածում:

Խոսելով «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքների մասին՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» դաշինիքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի ունեցած տեսակետների մասին հարցին՝ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակից բոլոր կուսակցությունները միասնական են այն հարցի շուրջ, որ ստեղծված իրավիճակում, ընդհանրապես, անիմաստ է խոսել փոխզիջումների մասին, որովհետև Ադրբեջանը այս հարցում որևէ տրամադրություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930