Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտե
Արտաշավան գյուղից զոհված զինծառայող, ազգությամբ եզդի, 20-ամյա շարքային Քյարամ Սլոյանն էլ զոհվելուց մի օր առաջ էր խոսել հարազատների հետ: Մեզ հետ զրույցում հետեւյալը պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը. «Հանգստացրել էր, ասել՝ խուճապի պատճառ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հորն ասել էր. «Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչև մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ, երկար կխոսեմ մամայի հետ: Մի թող ընկնի պանիկայի մեջ»: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր»:
Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:
«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները: Շուրջ 20 հայ զինվոր և 5 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց կյանքերն անիմաստ բռնությունների հետևանքով: Այս պարագայում ինձ համար շատ կասկածելի է Ալիևի` խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը»,- նշել է կոնգրեսական Կոստան:
Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ համացանցում տեղադրել են Ադրբեջանի 25 հազար զինվորականների տվյալները: Այս մասին տեղեկանում ենք Monte Melkonyan Cyber Army-ի Twitter-ի իր էջից
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր զգուշացնող գրառումներ են տարածում՝ հորդորելով քաղաքացիներին հեռախոսազրույցներում զգույշ լինել։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը, երեկ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական գործողություններին, նշել էր. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի»:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները պետդեպում կայացած ասուլիսին հիշատակել է ազգերի ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում` անտեսելով ադրբեջանցի լրագրողների մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնվող և իրականությունը խեղաթյուրող հարցերը:
«Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղությ ան համար»,-գրել է Քարդաշյանը` օգտագործելով #PrayForPeace հեշթեգը: Քիմ Քարդաշյանը տեղադրել է Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
«Время покажет» հաղորդման փորձագետները քննարկում են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում:
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ArmComedy-ն հատուկ անգլերեն թողարկում է պատրաստել միջազգային հանրության համար:
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է կարգավորվի, այդ թվում՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
CNN-ի ուղիղ եթերում Ադրբեջանի և Արցախի ԱԳ նախարարներն են:
Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ու անվտանգության միակ ու հուսալի աղբյուրը հայ ժողովուրդն է:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չեղյալ չի հայտարարել ապրիլի 7-ին Բաքվում կայանալիք այցը:
Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քլոե Քարդաշյանը՝ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի քույրը, Facebook-ի իր պաշտոնական էջում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացմանը ու շփման գծում տիրող իրավիճակին, քիչ առաջ կատարել է հետևյալ գրառումը. «Աղոթենք Հայաստանի համար»:
ՀՀՍ ծառայության պետ մ-ր Թորոյան Հայկ Վահանի, ծնվ. 1985թ., ԶՈՒ-ում 2002թ.-ից, Արաբկիրի ԶԿ, հասցե` ք. Երևան Խաչատրյան 99:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 2:30-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոնհետախուզական ջոկատը մարտական շփման գծի հյուսիսային հատվածում Թափկարակոյունլու-Մատաղիս ուղղությամբ փորձել է ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումների թիկունքը և թևերից գրոհել մարտական դիրքերը, սակայն հերթապահ ստորաբաժանումների զգոն հերթապահության կրման ու վճռական գործողությունների արդյունքում հակառակորդի ներթափանցումը կասեցվել է՝ բազմաթիվ կորուստներ պատճառելով հակառակորդին:
ԼՂՀ այրան փոխներարկման կայանում:
Այսօր՝ ապրիլի 4-ին, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 27 տարեկան Գաիբով Էլվին Սադրադդին օղլուն (Elvin Sədrəddin oğlu Qaibov): Զինծառայողը սպանվել է Ֆիզուլիում տեղի ունեցող մարտերի ժամանակ:
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ՏՈՍ-1Ա-ից փրկություն չկա, քանի որ այս սպառազինության հիմնական խաղաքարտը չափազանց բարձր ջերմաստիճանն է և հարվածային ալիքը, ամպը բաղկացած է խառնուրդից և օդից, պայթյունի պահին ամպի ողջ թթվածինը ռեակցիայի մեջ է մտնում և առաջանում է «վակուումային ռումբի» ազդեցություն, իսկ հարվածից հետո ջերմաստիճանը կտրուկ կերպով ընկնում է:
Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով արդեն երեք օր շարունակվող թեժ մարտերի հանդեպ տեղական և միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը պարբերաբար ներկայացնելու է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր և օբյեկտիվ տեղեկատվություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, վերջին երկու օրերին երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել:
Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի գնդակոծման հետևանքով զոհվել են Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:
Հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ: