Բաժիններ՝

«Ադրբեջանցիներն արժանի պատասխան ստացել և ստանում են». Սենոր Հասրաթյան

Հայ-ադրբեջանական շփման գծում ամեն ինչ նորմալ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Առանձին դեպքերում հակառակորդը հրաձգային զենքերից խախտումներ թույլ է տալիս, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը նորմալ է»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ համացանցում տեղեկություններ կան, որ հայկական կողմի պատասխանի արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ ունի, Ս. Հասրաթյանը նշեց, որ հակառակորդը հունիսի 16-ից սկսած անընդհատ կորուստներ ունի, սակայն սովորության համաձայն չի հրապարակում դրանք.

«Համենայն դեպս, մենք նման տեղեկություններ ունենք, սակայն քանի որ տեսագրություն չունենք, սովորության համաձայն, այդ մասին չենք խոսում։ Բայց որ արժանի պատասխան ստացել և ստանում են, դա միանշանակ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930