Բաժիններ՝

Բակո Սահակյանը ՀԷՑ-ի տնօրենի հետ քննարկել է Արցախում էներգետիկ ոլորտում ծրագրեր իրականացնելու հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին եւ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են մեր հանրապետության էներգետիկայի ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն օգտակար է համարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է թողնում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930