
Բակո Սահակյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվաննվիրվածհանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում է պատասխանատու մոտեցում եւ ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»,- նշել է երկրի ղեկավարը, հավելելով, որ պետությունը այսուհետ եւս կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ծառայության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանը: