Բաժիններ՝

Բակո Սահակյանն արժևորել է հայկական կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մի խումբ մասնակիցների:

Ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հայկական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ և այստեղ տարբեր միջոցառումների կազմակերպումը կրում են ավանդական բնույթ՝ արժեւորելով դրանք կառուցողական քաղաքական երկխոսության պահպանման եւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյուններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031