
Արթուր Աբրահամ. «Մատանին արդեն դրել ենք, շուտով հարսանիք ենք անելու»

Այսօր, newmag.am-ի հետ բացառիկ հարցազրույցում միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը զրուցել է բազմաթիվ սպորտային, անձնական ու առաջիկա նախագծերի մասին:
Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով նաև անձնական կյանքին` նա բացել է շատերին հետաքրքող թոփ թեմայի փակագծերը և խոստովանել է, որ իր ամուսնությունը մի փոքր ուշացրել է, բայց…
«Ես եմ մեղավոր, որ այդ հարցը մինչ օրս չի լուծվել: Արդեն մատանին դրել ենք և այս տարվա մեջ մենք կամուսնանանք, ես ուզում եմ որքան շուտ, այնքան լավ: Նա հայուհի է: Անպայման Հայաստանում կլինի հարսանիքը, քանի որ իմ բոլոր հարազատներն են այստեղ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: