8 միջոց ցանկացած հետք հագուստից հանելու համար
Takprosto.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել՝ հագուստից հետքերը հեռացնելու համար:
1. Հագուստի վրայից շրթներկի հետքերը վայրկենական կանհետանան, եթե դրանք մաքրեք ացետոնով կամ սպիրտով:
2. Հյութերից առաջացած հետքերը հագուստից հեռացնել կօգնի կիտրոնի հյութը: Կեղտոտված հատվածին կիտրոնի մի քանի կաթիլ կաթեցրեք, ավելացրեք աղ և չորացրեք:
3. Սուպեր սոսնձից առաջացած հետքերը հանելն ավելի հեշտ է դրանց առաջացման սկզբնական շրջանում: Այն կարելի է հեռացնել ացետոնով թրջված բամբակով:
4. Յոդի հետքերից ազատվելու համար այն պետք է թրջել կրախմալով: Այս պրոցեդուրան կրկնեք մի քանի անգամ, քանի դեռ հետքերը չեն հեռացել:
5. Ծխախոտի հետքերը մաքրվում են լվացող ցանկացած միջոցով: Կես բաժակ եռացրած ջրի մեջ կես թեյի գդալ լվացող հեղուկ լցրեք և ստացվածով մաքրեք կեղտոտված հատվածը: 15 րոպե թողեք, ապա հագուստը լվացեք սառը ջրով:
6. Արյան թարմ հետքերից ազատվելու համար կօգնի սառը ջուրը: Եթե հետքերը հին են, ապա դրա վրա անուշադրի սպիրտ լցրեք և թողեք 15 րոպե: Ապա հագուստն օճառով լվացեք:
7. Ներկի հետքերից ազատվել կօգնի արևածաղկի յուղը: Հին հետքերի դեպքում կարող է օգնել նաև մարգարինը: Այն քսեք կեղտոտ հատվածին, պահեք 20 րոպե, ապա բենզինով մաքրեք ու լվացեք հագուստը:
Թարգմանությունը 168.am-ի