Բաժիններ՝

Ինքնաբավ կնոջ 10 պատվիրանները

Նա երջանկության հետևից չի ընկնում: Նա ընդհանրապես ոչնչի հետևից չի ընկնում։

Երջանկության հետևից վազքը սպորտի ամենատարածված և ամենահիմար տեսակն է։ Մենք բոլորս էլ ինչ-որ տեղ վազում ենք՝ դեպի պայծառ ապագա, դեպի վաղվա օրը, հաջորդ տարին, և այլն։ Իսկական կինը չի զբաղվում այդ սպորտով։ Նա պարզապես ապրում է՝ միշտ գտնվելով ներկայում։

Իսկական, ճշմարիտ. սա է ամենահետաքրքիրն ու կարևորն այն ամենից, ինչ գրավում է նրա ուշադրությունը։

Իհարկե, նա ապագայի պլաններ ունի, բայց իր կյանքը չի հետաձգում մինչև վաղը։ Նա չի սպասում, որ իր իսկական կյանքը կսկսվի այն ժամանակ, երբ ինքը, ասենք, նիհարի, երբ վերջապես իր արքայազնը հայտնվի, կամ հարմար իրադրություն լինի, և այլն։ Նա ապրում է ՀԻՄԱ։

Կարդացեք նաև

Իսկական կին լինելը մեծ առավելություն է, և նա դա հասկանում է։ Սրտի թրթիռով է վերաբերվում իր՝ կին լինելու փաստին, և դրանում հատուկ արժեք է տեսնում։ Նա ոչ միայն գիտի, որ ինքը կին է, այլև զգում է դա։ Նրա համար իսկական կին լինելը փորձություն, ծանր աշխատանք կամ խաչ կրելու պես մի բան չէ, որ պետք է տանել։ Դա նվեր է և ճակատագրի բարեհաճություն։ Իսկական կինը կանացի է բոլոր մակարդակներում՝ ներքին (զգացողություններ, զգացմունքներ, մտքեր) և արտաքին (մարմին, հագուստ և վարքագիծ)։

Նա ապրում է իր տեմպի մեջ։ Եթե դուք չափազանց դանդաղ եք ապրում, դուք չեք ունենում զգացողություն, որ սա կյանքն է, իսկ եթե ապրում եք չափից առավել արագ, դուք չեք հասցնում զգալ կյանքը։ Յուրաքանչյուրս գոյության իր տեմպն ունի։ Իսկական կինը լավ գիտի և զգում է այդ տեմպը և ապրում է դրան համապատասխան։ Նա ինքն է կարգավորում իր ծանրաբեռնվածությունն ու դրանով իսկ տեմպ է հաղորդում իրեն շրջապատող հանգամանքներին։

sophia_loren_01Իսկական կինն ապրում է այնպես, որ անի այն, ինչ ուզում է, և միևնույն ժամանակ՝ չկորցնի կյանքի հանդեպ քաղցրությունը:

Իր համար ինքն առաջին տեղում է: Եվ դա չի նշանակում, որ նա էգոիստ է, չոր, ոչ զգացմունքային, անտարբեր կամ ցինիկ: Պարզապես նա գիտի, որ այլոց խնդիրներով չափից առավել զբաղվելու տակ թաքնված է սեփական կյանքով ապրելու վախը: Իսկական կնոջն իր կյանքը հետաքրքիր է: Նա երբեք չի կորցնում իր անձնական տարածքի արժեքավորության զգացողությունը: Բայց միևնույն ժամանակ՝ ունակ է օգնել, նեցուկ լինել այլոց՝ նրանց կյանքի դժվարին պահերին:

Նա չի ասում՝ «այո», եթե նրա սիրտն ասում է՝ «ոչ», և միշտ վստահում է իր զգացմունքներն:

Նա չի ապրում հասարակական կարծիքին տուրք տալու համար:

Չի կարելի ասել, թե նա արհամարհում է հասարակական կարծիքը. ուղղակի չի ապրում ամեն գնով հասարակությանը գոհացնելու համար: Թող ուրիշները լրացնեն ամուսնացած եմ-ամուսնացած չեմ, նորմալ է-նորմալ չէ, միայնակ եմ-միայնակ չեմ, բոլորի նման-ոչ բոլորի նման սյունակները:

Իսկական կինը կյանքի իր ուրվագծերն ունի, որոնք ինքն էլ հենց հղանում և իրականացնում է: Եվ եթե դրանք չեն համապատասխանում համընդհանուր ստանդարտներին, նրան այնքան էլ չի անհանգստացնում:

Նա շատ լավ գիտի, որ բոլորին դուր գալ հնարավոր չէ: Ինքնաբավ կինն աշխատում է իր վրա, բայց դա երբեք չի անում ինչ-որ մեկին դուր գալու կամ նրա հավանությանն արժանանալու համար: Դա չի ենթադրում, որ իր համար մեկ է, թե ինչ են մտածում իր մասին: Պարզապես նա երբեք ոչ ոքի ոչինչ չի ապացուցում, հատկապես՝ ի վնաս իրեն: Իր թերությունների նկատմամբ իսկական կինը ներողամիտ է. ո՞վ չունի թերություններ: Նա տեսնում է դրանք, սակայն դրանցից մեծ ողբերգություն չի սարքում: Չի թաքցնում դրանք, բայց և համընդհանուր քննարկման թեմա չի դարձնում:

Նա չի տրտնջում «Ի՜նչ դժվար է իմ կյանքը» թեմայով:

Նրան նայելիս չես մտածի, որ նա գիշեր-ցերեկ գումար է վաստակում, լվանում է, արդուկում, հավաքում, խնամում ամուսնուն և երեխաներին:

Եթե նույնիսկ չափազանց ծանրաբեռնված է, իսկական կինը, միևնույն է, ժամանակ կգտնի լավ տեսք ունենալու համար:

Իսկական կինը երբեք իրեն որպես զոհ չի ընկալում և չի մատուցում:

Միայնությունը նրա համար նվեր է:

Իր միայնության շրջանները, եթե այդպիսիք լինում են, իսկական կինը գնահատում և սիրում է: Նա չի թողնում իր կյանք ներխուժել պատահական մարդկանց, հատկապես՝ տղամարդկանց, ինչ է թե՝ միայնակ չմնա ինքն իր հետ: Սակայն միայնությունը երբեմն նույնիսկ օգտակար է՝ վերականգնվելու, մտքերը կարգի բերելու, սեփական կյանքը հանգստությամբ և խորությամբ լցնելու տեսանկյունից:

Իսկական կինը սիրում է իր տարիքը ՄԻ՛ՇՏ:

LorenՆա ապրում է իր ներկա, իրական տարիքում՝ օգտվելով նրա ընձեռած բոլոր առավելություններից: Իսկական կինն իրեն պատմություններ չի պատմում այն մասին, որ իր տարիքում ինչ-որ բան անելը ուշ կամ շուտ է ասենք:

Այս փիլիսոփայությունն արդարացում է նրանց համար, ովքեր տարիներն օգտագործում են իրենց վախերը կամ ներքին արգելքները քողարկելու համար: Իսկական կնոջը կարելի է անել ամեն ինչ և ցանկացած տարիքում:

Դրա համար էլ նա երբեք չի զղջա, որ ինչ-որ բան չհասցրեց: Դա չի նշանակում, որ նա վատ տեսք ունի կամ չի հետևում իրեն: Ուղղակի նա իրեն չի «երիտասարդացնում» և իրենից չի կերտում իր 20-ամյա վաղեմության պատկերը:

Իսկական կինը գիտի, որ յուրաքանչյուր տարիք ունի իր գեղեցկությունը, սեքսուալությունն ու հմայքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս