«Պետք չէ առաջ ընկնել». Կրեմլի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկի մասին

Ռուսաստանը չի ցանկանում առաջ ընկնել հաշտության հարցում, Մոսկվան նախ պետք է տեղեկություն ստանա ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք մի փոքր առաջ եք ընկնում, մենք չենք ցանկանում դա անել։ Երեկ ԶԼՄ-ների հետ շփվելիս և՛ Ռուբիոն, և՛ Ուոլցը հայտարարեցին, որ տարբեր դիվանագիտական խողովակներով մեզ մանրամասն տեղեկություն կփոխանցեն Ջիդայում կայացած զրույցների էության մասին։ Այ սկզբում մենք այդ տեղեկությունը պետք է ստանանք։ Բացի այդ, այս օրերին ամերիկացիների հետ նախատեսված շփումներ ունենք, որոնց ընթացքում արդեն լիարժեք տեղեկություններ ստանալու հույս ունենք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից հետո Զելենսկու գրասենյակը հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, թե Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ-ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։

Տեսանյութեր

Լրահոս