
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով կանխում է կառավարության շաթդաունը` դրա ֆինանսավորումը երկարաձգելով մինչև սեպտեմբերի 30-ը:
Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:
Օրինագծին «կողմ» է քվեարկել 217, «դեմ»՝ 213 օրենսդիր։ Այն այժմ պետք է քվեարկության դրվի Սենատում:
Ինչպես գրում է The Hill-ը, Կոնգրեսի վերին պալատում փաստաթղթի ապագան «մազից է կախված»։
Ընթացիկ ֆինանսավորման ժամկետը լրանում է Վաշինգտոնի ժամանակով մարտի 14-ին, ժամը 23:59-ին:
Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը թույլ կտա կառավարության աշխատանքը ֆինանսավորել մինչև այս ֆինանսական տարվա վերջը՝ սեպտեմբերի 30-ը, միաժամանակ ավելացնելով պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը և կրճատելով ոչ պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը։