
Ադրբեջանն ագրեuիվ արշավ է սկսել. դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով. ադրբեջանագետ

Ադրբեջանն ագրեսիվ արշավ է սկսել. դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Երեկվանից ադրբեջանական ողջ մամուլը հերթական քարոզչական ագրեսիվ արշավն է սկսել առ այն, թե իբր ՀՀ-ն պատերազմ է պլանավորում Ադրբեջանի դեմ, անգամ ամիսն են նշել՝ ապրիլին։ Համաձայն շրջանառվող թեզի՝ ԵՄ առաքելությունն էլ հիմա ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալել, որ օգնի Հայաստանին։ Նման արշավներ Ադրբեջանը հենց այնպես չի կազմակերպում, դրանք արվում են հնարավոր գործողություններից առաջ՝ տրամադրություններ ու արձագանքներ ստուգելու նպատակով։ Այս տեսանյութում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը ճիշտ դիտարկում է անում. ուզում ես հասկանալ՝ պետությունը ինչի է պատրաստվում, նայիր ղեկավարության գործողություններին։
Երբ նայում ես Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վերջին հայտարարություններին, գնվող զենքի քանակին, անցկացվող զորավարժությունների թվին ու բնույթին, հասկանալի է դառնում՝ Ադրբեջանը դիտարկում է ռազմական գործողությունների սցենարը, իսկ որքանով դա հնարավոր կլինի իրագործել կախված է ՀՀ իշխանությունների՝ ճիշտ ժամանակին կարևոր ուժային կենտրոններ և մայրաքաղաքներ հստակ ու կազմակերպված ուղերձներ հղելու ունակությունից․․․»,-գրել է նա