Բաժիններ՝

Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին

Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։

«Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։

POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա:

Իր հերթին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո հաստատել է Կիև ամերիկյան զենքի մատակարարումների ամբողջական վերսկսումը։

Մարտի 11-ին Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել, որի արդյունքում ուկրաինական կողմն աջակցել է 30-օրյա հրադադարի առաջարկին, ամերիկյան կողմն իր հերթին հայտարարել է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս