Միջուկային տերությունները պետք է շփվեն. Լավրով

Աշխարհում կան պետություններ, որոնց գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ այլ երկրների ճակատագրերի վրա։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ամերիկացի բլոգերներ Լարի Ջոնսոնի, Մարիո Նաուֆալի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցի ժամանակ։

Խոսքը միջուկային տերությունների մասին է, այդ թվում` ԱՄՆ–ի և ՌԴ–ի, որոնց վրա հատուկ պատասխանատվություն է դրված։

«Նրանք պետք է ոչ թե բղավեն միմյանց վրա, այլ բանակցությունների սեղանի շուրջ նստեն և շփվեն։ Մոտավորապես այնպես, ինչպես միմյանց հետ հաշիվներ էին պարզում կովբոյները հոլիվուդյան ֆիլմերում. «Դուք գիտեք, որ ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, թե ինչ եք դուք ինձ ուզում ասել»», – ընդգծել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31