ՀՀ-ի ապագան ՌԴ-ի հետ տեսնում է հարցվածների 27,8%-ը. նախորդի համեմատ՝ դեպի ՌԴ ձգտումն այս անգամ մեծ է

Քաղաքացիների 32%-ը Հայաստանի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները կապում է Ռուսաստանի հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով իրենց հարցումների արդյունքները։

«Հարցին, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները, հարցվածների 27,8%-ը նշել է` Ռուսաստանի հետ, 25,8%-ը` ԵՄ-ի հետ, 15,5 %-ը` ԱՄՆ-ի հետ, 13,3 %-ը` Իրանի հետ, 11%-ը` ոչ ոքի հետ, իսկ 3,4 %-ը` ԵԱՏՄ-ի հետ»,- նշեց Նավասարդյանը։

Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ հարցումների` քաղաքացիների` դեպի ԵՄ ձգտելու միտումները նվազել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31