Բաժիններ՝

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների մասին

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները մարտի 14-ին Պեկինում հանդիպում կանցկացնեն իրանական միջուկային հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հանդիպումը կանցկացվի Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուի նախագահությամբ: Դրան կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելուն։

«Հանդես ենք գալիս սկզբնական ծրագրի վերականգնման օգտին, որից ամերիկացիները հրաժարվել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահության օրոք»,- ամերիկացի բլոգերներին տված հարցազրույցից Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31