Բաժիններ՝

Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն ասել է, որ «փորձության շրջան» է անցնում

Հռոմի Gemelli հիվանդանոցում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ուղերձում ասել է, որ այժմ «փորձության շրջան» է անցնում, ինչպեսև մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է vaticannews.va կայքը:

«Մեր մարմինները թույլ են, բայց նույնիսկ այս վիճակում, ոչինչ չի կարող խանգարել մեզ սիրել, աղոթել, մեկս մյուսի համար հույսի նշան դառնալ», – ասել է պոնտիֆիկոսը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար, հատկապես բազմաթիվ երեխաներին:

«Հռոմի պապը սիրում է ձեզ և անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպմանը», – նշել է հովվապետը:

Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝ երկկողմանի թոքաբորբով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31