Ներդրողը չի գնա մի երկիր որի, վարչապետը շարունակ խոսում է տարածքներ հանձնելու մասին. Հովհաննես Ավետիսյան

«Այս աղետալի իշխանության գործունեության արդյունքում երկիրը խրվել է պարտքերի մեջ, և տրված պարտքի տոկոսները շարունակաբար աճելու են»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:

Վերջինս նկատեց՝ 2018թ.-ից սկսած՝ մեր պարտքը կրկնապատկվել է, և մյուս տարի կհասնի 14 միլիարդ դոլարի։

«Ու ցավալին այն է, որ այդ պարտքն ուղղվում է ընթացիկ ծախսերին։ Մեր պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը, ու սա աղետալի է։ Ներդրում այստեղ չի լինելու, որովհետև ներդրողը տեսնում է, որ այդ երկրի վարչապետը շարունակաբար խոսում է զիջումների՝ տարածքներ հանձնելու, ուրիշի պահանջով Սահմանադրություն փոխելու մասին… Ո՞վ է վստահելու այսպիսի պետությանը»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս