
ԱՄՆ-ն Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն չունի. Իրանի արտգործնախարար

Միացյալ Նահանգների կառավարությունը Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն կամ բիզնես չունի: Այդ դարաշրջանն ավարտվել է 1979 թ.-ին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Անցյալ տարի Բայդենին խաբեությամբ ստիպեցին ԱՆՆԱԽԱԴԵՊ 23 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՓՈԽԱՆՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՌԵԺԻՄԻՆ։ 60․000-ից ավելի պաղեստինցի զոհվեցլ, և աշխարհը դրա պատասխանատվությունը դնում է Ամերիկայի վրա: Դադարեցրեք Իսրայելի կողմից ցեղասպանության և ահաբեկչության աջակցությունը։
Դադարեցրեք սպանել եմենցիներին»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին «վճռական և հզոր ռազմական գործողություններ» սկսել Եմենի հութիների դեմ։
Նա նաև Իրանից պահանջել է դադարեցնել Եմենի հութիների աջակցությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Եմենի հութիների կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանային։ Վերջին տվյալներով՝ զոհվել և վիրավորվել է մոտ 50 մարդ։