
«Մեզ տանում են սպանդի. Մի դեպքում թուրքը կանգ կառնի, եթե…». Արման Աբովյան
«Այս իշխանության խոսույթը քսերոքս է արված թուրքական խոսույթից։ Այն մարդիկ, ովքեր դիմադրում են դրան, անվանվում են ռևանշիստներ՝ թե՛ թուրք-ադրբեջանական, թե՛ հայկական կողմից։ Ես չեմ ուզում՝ երեխաներս մորթվեն, չեմ ուզում վերցնեմ, լցնեմ ինքնաթիռն ու մազապուրծ փախչեմ։ Օրեր առաջ՝ մարտի 10-ին, Ադրբեջանի Միլլի մեջլիսում թվով 4-րդ լսումները եղան, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին: Ադրբեջանում քննարկում եղավ այն մասին, թե ինչպես են մեզ վերացնելու․այստեղիցծպտունդուրսեկա՞վ»,– «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
Վերջինս նկատեց՝ Երբ ՀՀ ղեկավարությունը խոսում է Հայաստանի ժողովրդի մասին, «Իրական Հայաստանի» դոկտրինի մասին, դուք վստա՞հ եք, որ դրա մեջ չի մտցնում այն 300 000 ադրբեջանցիներին, որոնց ուզում են իբր «վերադարձնել» Հայաստան։ Ալիևի պահանջն է՝ բերել-լցնել Հայաստանը, և սրանք այդ պահանջն էլ են կատարելու:
«Մեր իշխանությունը խոսում է տարածաշրջան խաղաղություն բերելու մասին: Ես խորապես թքած ունեմ տարածաշրջանի խաղաղության վրա, ինձ համար կարևորը Հայաստանի Հանրապետության խաղաղությունն է՝ մի պարզ պատճառով:
Այս պահին Արցախում խաղաղություն է, մարդ չեն սպանում։ Երեխաներ են գնում դպրոց, բայց նրանք հայ չեն, օկուպանտների երեխաներն են։ Հողն է մշակվում, բայց այդ մշակողը հայ չէ։ Նման խաղաղությո՞ւն եք ուզում: Մորթվելուց փրկվելու միակ տարբերակը համարժեք պատասխան տալն է։ Թուրքը մի դեպքում չի սպանի, կզգուշանա՝ եթե համոզված լինի, որ համարժեք պատասխան է ստանալու։ 1915թ․ հայերին սպանդի տանելիս թուրքերն ասում էին՝ ձեզ տանում ենք անվտանգ տեղ։ Հիմա էլ ասում են՝ խաղաղություն ենք բերելու, թմրեցնում են, որ տանեն սպանդի»,- ասաց Արման Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: