Բաժիններ՝

«Ամերիկայի ձայնը» դադարեցրել է հեռարձակումը

«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը շաբաթ օրը Facebook-ում գրել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված «ողջ անձնակազմի» հետ:

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Ամերիկայի ձայնի» գլխավոր գործակալությունը փակելու հրամանը, հայտնում է CNN-ը։

Ունկնդիրների վկայությամբ, «Ամերիկայի ձայն»-ի որոշ ռադիոկայաններ, որոնք հեռարձակվում են տեղական լեզուներով, դադարեցրել են լրատվական հաղորդումների հեռարձակումը և եթերաժամանակը լրացնելու համար երաժշտությում են միացրել:

Անգամ «Ամերիկայի ձայն»-ի գլխավոր խմբագիրներին կարգադրվել է դադարեցնել աշխատանքը, ուստի աշխատակիցներն ակնկալում են, որ ամբողջ աշխարհում լուրերի լուսաբանումը կդադարի, ըստ կես տասնյակ աղբյուրների, որոնք անանունության պայմանով զրուցել են CNN-ի հետ:

««Ամերիկայի ձայնը» լռել է, համենայն դեպս, այս պահի դրությամբ»,- ասել է լրատվամիջոցի բազմամյա թղթակիցը։

«Ամերիկայի ձայն»-ը ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) մի մասն է, որը կառավարում է նաև «Ազատ Եվրոպա», «Ազատ Ասիա» ռադիոկայանները և Մերձավոր Արևելքի հեռարձակման ցանցերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաման էր ստորագրել յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31