Ալիևը գիտի, որ միջազգային դատական գործերը չի՛ շահելու, և որոշումները, ի վերջո, ցույց են տալու, որ ինքն ագրեսոր է. դրա համար պահանջում է հետ կանչել հայցերը. Գառնիկ Քերքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։

Գառնիկ Քերքոնյանը սովորել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի (HARVARD UNIVERSITY – AB in Government, magna cum laude) միջազգային հարաբերությունների և քաղաքական փիլիսոփայության բաժնում, դոկտորականը պաշտպանել է ԱՄՆ Չիկագոյի համալսարանում (UNIVERSITY OF CHICAGO LAW SCHOOL – Juris Doctorate and Law Review)՝  իրավաբանություն և տնտեսություն մասնագիտացմամբ, հետդոկտորական կրթությունը միջազգային իրավունք մասնագիտացմամբ՝ Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում  (CAMBRIDGE UNIVERSITY (England) – Dipl. in Public International Law):

«Ալիևը գիտի, որ այդ դատական գործերը չի՛ շահելու, և միջազգային դատարանի որոշումները, ի վերջո, ցույց են տալու, որ ինքն ագրեսոր է։ Դրա համար պահանջում է հետ կանչել հայցերը։ Իր հարցերն Ալիևը լուծում է Հայաստանի իշխանությունների ձեռքով»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը:

Նրա խոսքով՝ խաղաղության մասին խոսելիս պետք է խոսել արդար ու արժանապատիվ խաղաղության մասին։ Իրական խաղաղության պայմանագիր ստորագրել ցանկացողն ինչո՞ւ պիտի ցանկանա միջազգային հայցերը հետ կանչել, երբ դրանք ուղղված են արդարության հաստատմանը։

Կարդացեք նաև

«Վախդ ի՞նչ է, եթե իսկապես խաղաղություն ես ուզում, ընդգրկի՛ր միջազգային դատարանի որոշումները քո խաղաղության պայմանագրի մեջ։ Մենք պետք է պահանջենք, որ միջազգային դատարանի որոշումներն ընդգրկվեն մեր դիվանագիտության գործիքակազմի մեջ»,- ասաց միջազգային փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս