ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ կայացած հանդիպմանը քննարկել է ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքի դեմ պայքարի շուրջ համագործակցության հարցերը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հավելելով, որ Բրյուսելը շարունակելու է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել։
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ավետարանչական դաշինքը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները:
Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում Է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել:
Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։
«Մեղրին միայն ճանապարհ չէ՝ աշխարհաքաղաքական հանգույց է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի բազմաթիվ խաղացողների համար՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, Թուրքիա և այլն: Միայն այս ամենը հերիք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Մեղրին, Սյունիքի մարզը և ընդհանրապես՝ Հայաստանը: Սա մենք պետք է օգտագործենք: Թեպետ սա մարտահրավեր է մեզ համար, բայց մյուս կողմից՝ սա նաև հնարավորություններ է առաջ բերում: Ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ կկարողանանք այս թնջուկից շահած դուրս գալ»,- ի պատասխան՝ ասաց իրանագետը:
Հայաստանում և Սփյուռքում ապրող գրականության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում անդրադարձան այն հարցին, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում միավորվել մեր առջև ծառացած խնդիրները լուծելու, դժվարությունները միասին հաղթահարելու համար, փոխարենը՝ բաժանվել ենք գաղափարական, երբեմն էլ՝ ոչ գաղափարական բևեռների։ Ի՞նչն է սխալ արվել այս 30 տարվա ընթացքում և ինչպե՞ս պետք է ուղղել սխալը։
«Եթե անգամ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն իր օդը չի պաշտպանում Ադրբեջան թռչող թուրքական ինքնաթիռներից, եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը մեզ գան և պաշտպանեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անողները պետք է դրա այլընտրանքը ցույց տան և ասեն, թե ՀԱՊԿ-ին մերժելով՝ ի՞նչ են առաջարկում և իրենց առաջարկն ինչպե՞ս է իրականություն դառնալու։
ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
«Հայաստանը և Ադրբեջանն օգտագործվելու են՝ որպես «расходный материал» մի շարք արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման համար»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղարդաշարին տված հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով սեպտեմբերի 12-ին բռնկված հայ-ադրբեջանական պատերազմին ու դրա աշխարհաքաղաքական շերտերին, ՌԴ արձագանքին:
«Այս իրավիճակում մենք ավելի շատ կախված ենք նրանից, թե ինչ կանի Իրանը, կամ ինչ կասի Ռուսաստանը։ Ցավոք, այսօր որպես քաղաքական ֆակտոր՝ մեր դերը բավականին նվազել է։ Եթե նախկինում խոսքը գնում էր այն մասին, թե Ադրբեջանը օկուպացրած տարածքներից դուրս կգա՞, թե՞ չի գա, ի՞նչ պայմաններով, և այլն, հիմա հակառակն է՝ խոսքը նրա մասին է, թե մենք նորից տարածքներ կկորցնե՞նք, թե՞ չէ»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։
Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման մանրամասներին, նշեց, որ հանդիպումը պայմանավորված է եղել ստեղծված ընդհանուր իրավիճակով։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության լույսի ներքո Վրաստանը պետք է էլ ավելի զգոն և զգույշ լինի, որպեսզի վտանգի մեջ չհայտնվի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Մոսկվայի կողմից ցանկացած միջոց օգտագործելու պատրաստակամության մասին հայտարարությանն ԱՄՆ-ում լրջորեն են վերաբերվել:
Երկրի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից, գրում է rbc.ru-ն:
Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:
Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ֆրանկ Փալոնը, Նենսի Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան
Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
Կողմերը փորձում են նորմալ հարաբերություններ պահպանել։ Սակայն ակնհայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմյանց դիտարկում են՝ որպես սպառնալիք։ Դա փաստ է, որը հերքել չի կարելի։ Բավական է հիշեցնել, թե ոչ պաշտոնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչությամբ են զբաղվում միմյանց դեմ։
Փարիզի քաղաքապետարանի վրա այսօր ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
Հայաստանի առևտրային բանկերը ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված որոշումն ինքնուրույն կկայացնեն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկից։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել նպաստել հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը:
Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ երեկվա հանդիպումից հետո
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում: