
ԱՀԿ-ն բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ կազմակերպություն վերադառնալու վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ՝ կազմակերպություն վերադառնալու վերաբերյալ և հույս ունի, որ Վաշինգտոնը կվերանայի իր դիրքորոշումը։
Այդ մասին հայտնել է Մոսկվայում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը։
«Մենք, իհարկե, բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, ես սա չէի անվանի ինչ-որ կուլիսային սակարկություն, սա բավականին անկեղծ և կառուցողական երկխոսություն է: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերանայել իր դիրքորոշումը, քանի որ այստեղ հարցը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլ նաև երկրի փորձագիտական ներուժի մասին է»,-ասել է Բերդիկլիչևը։
Միացյալ Նահանգները մինչ օրս եղել է ԱՀԿ-ի ամենամեծ դոնորը՝ հատկացնելով կազմակերպության ընդհանուր բյուջեի գրեթե մեկ հինգերորդը:
«Զգալի աշխատանք է տարվել կազմակերպության, ԱՄՆ-ի և բազմաթիվ հետազոտական հաստատությունների միջև, որոնք, ցավոք, կդադարեցվեն։ ԱՀԿ-ն, իհարկե, չի դադարի գոյություն ունենալ և կշարունակի աշխատել, թեև սահմանափակ ֆինանսավորման պայմաններում»,-հավելել է Մոսկվայում ԱՀԿ գրասենյակի ղեկավարը։