Բաժիններ՝

Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին

Եմենի ընդդիմադիր «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին։ ԱՄՆ իշխանությունները չեն մեկնաբանել հայտարարությունը։

«Հրթիռային ուժերը, օդային ուժերը և անօդաչու համակարգերի ուժերը մի քանի ժամ շարունակ ռազմածովային ուժերի հետ միասին բախումներ են ունեցել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ռազմանավերի հետ», – ասել է Հութիի խոսնակ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում: Նա պարզաբանել է, որ հարվածները հասցվել են թևավոր հրթիռներով և անօդաչու սարքերով։

Շարժումը վերջին անգամ հայտարարել է, որ հարվածել է USS Harry Truman ավիակրին ապրիլի 5-ին: Հութիների ներկայացուցչի խոսքով, հարձակման են ենթարկվել նաև Իսրայելի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները: ԱՄՆ-ն և Իսրայելը չեն մեկնաբանել հարվածները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930