Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է առաջարկների փաթեթ ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իշիբան հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին՝ կապված մաքսատուրքերի ներդրման հետ։ Նա լրագրողներին ասել է, որ զրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ երկու կողմերի համար հարմար ժամանակ:

«Կարևոր է խոսել այն մասին, թե ինչպես մեր երկիրը կարձագանքի նախագահ Թրամփի բարձրացրած տարբեր խնդիրներին: Կխնդրենք բացառություն անել Ճապոնիայի համար։ ԱՄՆ-ի հետ բանակցություններում ուզում եմ ներկայացնել փաթեթ»,-ասել է Ճապոնիայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս