Բաժիններ՝

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Բասովկա բնակավայրը․ ՊՆ

Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա բնակավայրը։ Այսմասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Բացի այդ, հարված է հասցվել Կուրսկի մարզի Գորնալ, Գուևո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ուկրաինական վեց բրիգադների կազմավորումներին։ Ավիացիան և հրետանին կենդանի ուժ և տեխնիկա են խոցել նույն բնակավայրերի մոտ, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 12 բնակավայրերի շրջաններում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս