Բաժիններ՝

Լիտվան աճուրդի կհանի Բելառուսից առգրավված բեռնատարները

Լիտվան աճուրդով կվաճառի Բելառուսից առգրավված MAZ բեռնատարները։ Մերձբալթյան երկրում կարծում են, որ ծանր տեխնիկան խախտում է պատժամիջոցների ռեժիմը։

Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն Սեյմում լրագրողներին հայտնել է, որ կաթ տեղափոխող17, նույնքան էլ հրշեջ մեքենաներ վաճառելու իշխանությունների որոշումը ուժի մեջ է մտել։

«Բռնագրավված շարժական գույքի վաճառքով զբաղվելու է Լիտվայի մաքսային վարչությունը։ Կաթի բեռնատարները նախատեսված էին Կուբա ուղարկվելու, իսկ հրշեջ մեքենաները Զիմբաբվե ուղարկվելու համար, բայց 2023 թվականին բելառուսական բեռնատարների երկու խմբաքանակն էլ առգրավվել է Կլայպեդայում»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930