ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Ինձ համար՝ համաձայնագիրն այլևս չի գործում
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3685-ի: Այս մասին Telegram-ում հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Չորեքշաբթի առավոտյան նավթը թանկանում է, ներդրողները գնահատում են աշխարհաքաղաքական իրավիճակը և ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ ոչ պաշտոնական տվյալները։
Պակիստանյան K2 Airways ավիաընկերությանը պատկանող Boeing 737-400 բեռնատար ինքնաթիռը անհետացել է ռադարներից Արաբական ծովի վրա։ Այդ մասին հուլիսի 8-ին հայտնել է Dawn թերթը։
Անդրադառնալով Հունգարիայի նոր կառավարության դիրքորոշմանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ Մադյարը պնդել է, որ «Ուկրաինան զոհ է, իսկ Ռուսաստանը՝ դաժան ագրեսոր»:
Իսրայելը կտրականապես դեմ է Թուրքիային ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հետ հարցազրույցում։
Սպիտակ տունը պաշտոնական հրավեր է հղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին՝ հուլիսի 21-ին Վաշինգտոն այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատունը։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Türkiye թերթին։
Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Իրան-ԱՄՆ համաձայնագրի և այդ համատեքստում այսօր ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ հարձակումների մասին, նկատեց՝ այս համաձայնագրի առաջմղման ճանապարհը բավականին բարդ է ու լի է խոչընդոտներով։
Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին հարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով ժամանելիս լրագրողներին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրան-ԱՄՆ հուշագիրը խախտվել է մի քանի անգամ, Իրանը չի հանձնվելու. Դեսպան Շիրղոլամի
ԱՄՆ-ը չեղարկել է Իրանի կողմից նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը, հաղորդում է BBC-ն։
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկում: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նշելով ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումները:
Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քուվեյթի զինվորականները հայտնել են, որ երկրի ՀՕՊ համակարգերը արձագանքել են «թշնամական հրթիռների և անօդաչու սարքերի սպառնալիքներին», հաղորդում է CNN-ը։
Ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանին հասցված հարվածների նոր շարքը՝ գրոհելով ավելի քան 80 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Այս տարի լրանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակը։ 1921 թվականի հուլիսին Շանհայում կայացավ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին համաչինական համագումարը, որը խորհրդանշեց կուսակցության պաշտոնական հիմնադրումը։ Այդ պահից սկսած չին ժողովուրդն ու չին ազգը ձեռք բերեցին իրենց ամենահուսալի առաջնորդող ուժը։ Ներքին ցնցումներից, արտաքին ագրեսիայից, աղքատությունից և հետամնացությունից երկար ժամանակ տառապած Չինաստանը բռնեց պատմական խորքային վերափոխումների ուղին, որոնք արմատապես փոխեցին երկրի ճակատագիրը։
Թրամփը հաստատել է Իրանին հարվածներ հասցնելու ծրագիրը և այսօր հրաման տվել այն իրականացնելու մասին՝ գտնվելով Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ դա անում է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավի թիրախավորման։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
Իսլամական հեղափոխության զոհված առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի դագաղով ինքնաթիռը ժամանել է Իրաք, որտեղ տեղի կունենան նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ, չնայած Իրանի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած որոշակի տարաձայնություններին, գլխավոր ասպեկտներում երկու կողմերն էլ հանգում են միասնական դիրքորոշման։
ԱՄՆ-ն կրկին սահմանափակումներ է կիրառել Իրանի նավթի առևտրի նկատմամբ՝ չեղարկելով դրա համար նախատեսված 60-օրյա լիցենզիան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Bild թերթը հայտնել է, որ Գերմանիայում որոշ առևտրային ցանցեր երկրում դեֆիցիտի ալիքի ֆոնին սահմանափակել են ձվի վաճառքը։
Թուրքիայի Անկարա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոշիմիցուն և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ստեղծել եռակողմ համագործակցության շրջանակ՝ ուղղված այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման արագացմանը՝ սկզբնական փուլում կենտրոնանալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը։
Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են 3 միլիարդ նորվեգական կրոն (մոտավորապես 306 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանության համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է փայլել աշխարհի 2026 թվականի առաջնությունում։ Եգիպտոսի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի դրամատիկ խաղում (3:2) արգենտինացին ոչ միայն օգնեց իր թիմին դուրս գալ հաջորդ փուլ, այլև միանգամից մի քանի տպավորիչ ցուցանիշներ գրանցեց։