Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել: Այս մասին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի դաշինքին և կնպաստի դրա ամրապնդմանն ու համախմբմանը։
ՆԱՏՕ-ի երկրները 2026 թվականին 70 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային, ինչպես նաև պարտավորվում են աջակցել երկրին 2027 թվականին համարժեք մակարդակով։ Այս մասին ասվում է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Իրանը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերն ամերիկյան զինվորականների հարվածներից տուժել են ափամերձ բազաներ և քաղաքացիական օբյեկտներ Հորմոզգանի և Մահշարի նահանգներում։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։
Պետդումայի պատգամավորները հուլիսի 8-ի նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարական փոփոխություններ, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում աշխատանքային միգրանտների համար։
Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ամերիկյան ագրեսիային, օրինական թիրախ է Իրանի զինված ուժերի համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։
Վաշինգտոնն այլևս չի ցանկանում առևտրային գործեր վարել Իսպանիայի հետ՝ նրան անվանելով «անհույս դեպք» և դաշինքում «սարսափելի գործընկեր»: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Նուխբա» հատուկ ստորաբաժանման ղեկավարին։
Եվրոպական երկրներն ընդունակ են ինքնուրույն ապահովել մայրցամաքի պաշտպանությունը, սակայն այդ հարցում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ դուրս բերելու ԱՄՆ բոլոր զորքերը Եվրոպայից, եթե ԵՄ-ն հրաժարվի աջակցել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերին։
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Անկարայում ՆԱՏՕ-ի լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է թագավորության տարածքը, այդ թվում՝ նրա կազմի մեջ մտնող Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։
Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակում են թիրախավորել երկրի հարավում գտնվող Նաբաթիե շրջանը։
OpenAI-ին GPT-5.6-ի՝ լայն հանրության համար թողարկման թույլտվությունը տրվել է ընկերության և կառավարության պաշտոնյաների միջև լրացուցիչ փորձարկումներից և հանդիպումներից հետո։
Ուկրաինան և Գերմանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում BARS անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X միկրոբլոգի իր էջում։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացիային ուղղված որոշակի քայլերը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և ներքաղաքական մյուս գործընթացները, թվում է՝ անջատ են տեղի ունենում, սակայն այս ամենը նույն գործընթացի տարբեր դետալներն է։
Թեհրանը դատապարտել է ամերիկյան վերջին հարձակումն Իրանի վրա և Պարսից ծոցի հարևաններին զգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի գործողություններում ցանկացած համագործակցություն կհամարվի հանցագործության մեղսակցություն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի․ հինգ տարի շուտ, քան նախատեսված է ՆԱՏՕ-ի նպատակային ժամկետով։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովին։
Նա նաև պնդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։
Թրամփը նշել է, որ որոշ երկրների ղեկավարներ իրեն դուր չեն գալիս, սակայն իրեն դուր է գալիս Էրդողանը, որը շատ բարձր մակարդակով ընդունելություն է կազմակերպել Անկարայում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն նաև դուր է գալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը, սակայն, կոշտ մեկնաբանություններ է արել Թուրքիայի հասցեին։
Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի
ՆԱՏՕ-ի երկրները հանգիստ օգտվում էին ԱՄՆ-ից։ Եթե Բայդենն ավելի շատ խելք ունենար, կասեր նրանց՝ ավելի շատ վճարել։
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։
Միցոտակիսը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է հիմնված լինեն հիմնարար սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների վրա։
Թուրքիան պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես կիսում եմ Թրամփի խաղաղության տեսլականը և իմ աջակցությունն եմ հայտնում Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկերը կազմելու նախաձեռնությանը։ Ի լրումն ռազմական աջակցության, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինային […]
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ակնկալում է դրական որոշում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների հարցում՝ Անկարայում Թրամփի հետ անցկացված բանակցությունների արդյունքներով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։